Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով
Հուլիսի 23, 2025

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով

By Հուլիսի 23, 2025 22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս եմ, որ ընթացիկ տարում ակնկալվող միջպետական բնույթի միջոցառումները կնպաստեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը։

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արյունահեղությունից խուսափելու վերջին պատեհությունը. Լևոն Տեր–Պետրոսյան

ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողության շրջանակում որոշ փողոցներ փակ կլինեն

Թուրքիան և Ադրբեջանը խորացնում են ռազմական համագործակցությունը

Հարգանքով կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ հավատարիմ մնա իր սահմանադրական պարտավորություններին

Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններից առաջ հանդիպել է Էրդողանի հետ

ՌԴ պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ

Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ. Փաշինյան

ԱՄՆ ականակիր նավը Օմանի ծոցում մոտեցել է Իրանի վերահսկողության տակ գտնվող ջրերին. IRIB

Ստամբուլում հեշտ բանակցություններ չեն սպասվում․ Պեսկով

Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ–ի մասով. տնտեսագետի պարզաբանումը

ԵՄ-ն 30% մաքսատուրք կսահմանի ամերիկյան ապրանքների վրա՝ համաձայնության չհասնելու դեպքում․ Bloomberg

Պուտին-Զելենսկի հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Ուկրաինան հաստատում է

ԱՄՆ պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Իրանի հետ. Պետքարտուղարություն

Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրի Ուկրաինայի նոր նախագահը․ Լարի Ջոնսոն (տեսանյութ)

ՀԾԿՀ նախագահն իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճը