Կապարակնիք ԵԱՏՄ ապրանքների համար. փորձագետը ՀՀ–ին հորդորում է պայմանավորվել Թբիլիսիի հետ
Սեպտեմբերի 12, 2025

Կապարակնիք ԵԱՏՄ ապրանքների համար. փորձագետը ՀՀ–ին հորդորում է պայմանավորվել Թբիլիսիի հետ

By Հունիսի 20, 2025 217

Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ԵԱՏՄ ապրանքների տեղափոխման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով տարանցման ժամանակ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Վրաստանի տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։

ԵԱՏՄ ապրանքների համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձարկումը պետք է սկսվի 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

«Վրացական կողմն ապրանքները բացելու և ստուգելու հնարավորություն չի ունենա, եթե իր տարածքով տարանցման ժամանակ նման անհրաժեշտություն առաջանա։ Ըստ այդմ` հայկական կողմն այդ հարցը դեռ պետք է կարգավորի վրացի գործընկերների հետ», - ասաց Ցագարեիշվիլին։

Նա մատնանշեց վերջին տարիներին Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների անկումը։ Եթե 2011 թվականին փոխադրվող բեռների ծավալը կազմել է 1,4 մլն տոննա, ապա 2024 թվականին կրճատվել է 48%-ով՝ կազմելով 710 հազար տոննա։ Ընդ որում` 37%-ով կրճատվել են նաև երկաթուղով բեռնափոխադրումները։ Վերջին 6 տարիներին 65%-ով ավելացել են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան ցամաքային բեռնափոխադրումները, իսկ հակառակ ուղղությամբ այդ ցուցանիշները մնացել են անփոփոխ:

Փորձագետն անդրադարձավ նաև այն հնարավորություններին, որոնք Երևանի և Թբիլիսիի համար բացվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում: Ըստ նրա` հայկական կողմը կարող է պայմանավորվել, որ իր բեռները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով ազատ անցնեն կա՛մ «Մարաբդա-Թուրքիայի սահման» տեղամասով, կա՛մ Վրաստանի տարածքով։

Նրա կարծիքով` դա ձեռնտու կլինի ինչպես Երևանին, այնպես էլ Թբիլիսիին։

Ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի խորհրդական Լևոն Հակոբյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության գործարկման դեպքում «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագիծը կկորցնի արդիականությունը։ ԲԹԿ-ով բեռնափոխադրումները շարունակում են մնալ ցածր մակարդակի վրա։ Վրաստանում տեղանքի և վերելքների պատճառով բավարար զարգացած չէ «Մարաբդա-Թուրքիայի սահման» հատվածի ենթակառուցվածքը։

Այս երթուղու բարդ ռելիեֆի պատճառով բեռների փոխադրումն ավելի թանկ է։ Թուրքիայից Հայաստանի տարածքով Ադրբեջան երկաթուղային գծի հաստատման դեպքում ԲԹԿ-ն կկորցնի շահութաբերությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանի հետ սահմանագծումը կարող է շարունակվել Սյունիքում

Ալբանիան նախարար է նշանակել ԱԲ–ին, որը կղեկավարի պետգնումները. ԶԼՄ

Նոր Զելանդիան և Ճապոնիան նվազեցրել են ռուսական նավթի գնի վերին շեմը և ընդլայնել պատժամիջոցների ցանկը

Պնդումը կեղծ է, Մաշտոցն առկա է Այբբենարանում (տեսանյութ)

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան

Հաջորդ տարի հայտարարատու են դառնալու նաև թոշակառուները

ԵՄ-ն երկուշաբթի օրը կներկայացնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ. Ֆրանսիայի ԱԳՆ

ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Արքայազն Հարրին անակնկալ այց է կատարել Կիև

Հայաստանը վերացնում է Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը

Այո', «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, դետալները քննարկվում են. ՊԵԿ նախագահ

Օդի ջերմաստիճանը  կնվազի 5-7 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին

Արթուր Հովհաննիսյանը պետք է մանդատը վայր դնի, ներողությունով հարցը չի լուծվում. Թագուհի Թովմասյան

Թալանել են Ագնեսա Խամոյանի ավտոմեքենան

Մարգո Ռոբին շլացրել է Armani Privé-ի «մերկ» զգեստով