Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ երկրի էներգետիկայի փոխնախարարը ձերբակալվել է 500 հազար դոլար կաշառքի համար։
«Անվտանգության ծառայությունը և Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն բացահայտել են լայնածավալ կոռուպցիոն սխեմա, որը կազմակերպել էր էներգետիկայի փոխնախարարը։ Համալիր միջոցառումների արդյունքում Կիևում կես միլիոն դոլար կաշառք ստանալու համար ձերբակալվել է էներգետիկայի նախարարության ղեկավարի տեղակալը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածի անունը չի հաղորդվում։
Ուկրաինական «Страна» հրատարակության համաձայն՝ խոսքը Ալեքսանդր Խեյլոյի մասին է։
0Comments