Նոր օրենքը, որն արգելում է ծխել հանրային վայրերում, երկուշաբթի ուժի մեջ է մտել Ճապոնիայում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-մ՝ հղում կատարելով NHK-ին։
Նշվում է, որ արգելքը, որն ուղղված է պասիվ ծխելու ռիսկի դեմ, վերաբերում է դպրոցներին, հիվանդանոցներին եւ կառավարական ու տեղական իշխանությունների հաստատություններին։
Միեւնույն ժամանակ, օրենքը նախատեսում է հատուկ գոտիների առկայություն բաց օդում ծխելու համար։
Ինչպես նշում է NHK-ն, հաստատության վարչությունը, որտեղ կխախտվի այս օրենքը, կտուգանվի 4600 դոլարին համարժեք գումարով։ Անհատ անձինք օրենքը խախտելու համար ստիպված կլինեն վճարել 2700 դոլար, եթե ծխեն չթույլատրված տեղում՝ անտեսելով նախազգուշացումները, գրում է news.am:
Միեւնույն ժամանակ, Ճապոնիայում առայժմ թույլատրվում է ծխել ռեստորաններում եւ բարերում, ինչպես նաեւ մասնավոր կորպորացիաներում, բայց 2020 թվականի ապրիլի 1-ից այդ տեղերում եւս ծխելը կարգելվի։
0Comments