Շոգի օդերեւութաբանական քարտեզը Ֆրանսիայում հիշեցնում է Էդվարդ Մունկի «Ճիչը» նկարը

Քարտեզին, որտեղ նշված են բարձր ջերմաստիճանները, ուրվագծվում է հսկայական, ճչացող դեմքը

Ֆրանսիայի օդերեւութաբանական քարտեզը, որը բարձր ջերմաստիճանի ռեկորդ է սահմանում, հիշեցնում է մահվան ճչացող գանգ, որը կախվել է Ֆրանսիայի Հանրապետության վրա։

Քարտեզին, որտեղ նշված են բարձր ջերմաստիճանները, ուրվագծվում է հսկայական, ճչացող դեմքը։

Ֆրանսիացի օդերեւութաբան Ռուբեն Հալալին առաջին անգամ է տեսել քարտեզը եւ ներկայացրել այն Թվիթերում Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի հետ միասին։ Նա ասել է, որ ջերմային ալիքների քարտեզների դիտարկման 15 տարիների ընթացքում երբեք նման բան չի տեսել, գրում է news.am:

Քարտեզը հրապարակվել է ֆրանսիական Météociel վեբ-կայքում, որն օգտագործում է տարբեր կանխատեսումներ եղանակի վիզուալացում ստեղծելու համար։ Météociel-ի ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ քարտեզն ստեղծվել է ԱՄՆ Կանխատեսումների գլոբալ համակարգի հիման վրա, եւ նրա տարբերակիչ ձեւը պատահաբար է ստացվել։