Թաիլանդն ապրիլից 9 դոլար զբոսաշրջային հարկ է սահմանել օտարերկրյա այցելուների համար, հայտնում է AFP-ն։
Մուտքի խիստ կանոնակարգերը, որոնք ներդրվել են համավարակի զսպման համար, անցյալ տարի հարվածեցին Թաիլանդի կարեւորագույն զբոսաշրջության ոլորտին, ինչը վերջին 20 տարում վատագույն տնտեսական ցուցանիշների հանգեցրեց:
300 բաթ (9 դոլար) նոր վճարը ներառվել է ավիատոմսի մեջ, ասվում է Տանակորն Վանբունկոնգչանի կառավարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Մինչ համավարակը տարեկան մոտ 40 միլիոն մարդ էր այցելում Թաիլանդ, բայց թագավորությունը հույս ունի վերանայել իր զբոսաշրջության ռազմավարությունը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով կայուն զարգացմանը:
«Հասույթը կօգտագործվի օտարերկրյա զբոսաշրջիկների եւ կայուն զբոսաշրջության ենթակառուցվածքների բարելավման համար»,- AFP-ին ասել է Թաիլանդի զբոսաշրջության վարչության ղեկավար Յուտասակ Սուպասորնը:
Տուրիզմի եւ սպորտի նախարարության տվյալներով՝ այս տարի զբոսաշրջությունից եկամուտները 39-54 միլիարդ դոլար կկազմեն, որից մոտ 24 միլիարդ դոլարը սպասվում է օտարերկրյա ճանապարհորդներից:
Նախարարության կանխատեսման համաձայն՝ 2023 թվականին թագավորություն կժամանի մոտ հինգ միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, եթե ներկայիս ճանապարհորդությունների օրինաչափությունները մնան նույնը՝ համավարակից առաջ տարեկան մոտ 40 միլիոնից: Սակայն այդ թիվը կարող է հասնել 15 միլիոն այցելուի, եթե Չինաստանից, Հնդկաստանից եւ հարեւան երկրներից ժամանողների թիվը բարելավվի:
Թաիլանդը մինչեւ 2022 թվականի վերջը թուլացրել էր իր մուտքի կանոնները՝ փորձելով վերականգնել զբոսաշրջությունը:
0Comments