Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքի բնակիչները և տեղական հասարակական կազմակերպությունները խնդրել են քաղաքային իշխանություններին սահմանափակել զբոսաշրջային նավերի և զբոսաշրջիկների թիվը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ակտիվիստներն առաջարկում են թույլատրել օրական միայն մեկ նավ մոտենա քաղաքի նավահանգստին, իսկ զբոսաշրջիկների թիվը նվազեցնել մինչև 3500-ը:
Համաձայն վերջին հետազոտությունների՝ Պալմա դե Մայորկան օդի աղտոտվածությամբ եվրոպական նավահանգստային քաղաքների շրջանում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ Բարսելոնայից հետո: Մեծամասամբ դրա պատճառը զբոսանավերն ու մոտորանավակներն են:
0Comments