Հազարավոր մարդիկ Մադրիդի կենտրոնում բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներմանը և պահանջել են երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեպքի վայրից հայտնել է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը։
Ցույցը կազմակերպել են մի շարք կազմակերպություններ և ասոցիացիաներ Մադրիդի քաղաքապետարանի հարևան հրապարակում։ Հանրահավաքին աջակցել են նաև որոշ ընդդիմադիր կուսակցություններ։ Ցուցարարները, որոնցից շատերը կրել են իսպանական դրոշներ, Սանչեսի դեմ կարգախոսներ են վանկարկել։
Բողոքի ցույցը կազմակերպվել է այն բանից հետո, երբ Սանչեսը համաձայնել է փոփոխություններ մտցնել օրինագծում, ինչը պնդել են տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կողմնակիցները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments