Հունվարի 19-ին Բունդեսթագում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Գերմանիայի քաղաքացիություն ստանալը դյուրացնելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։
Ի թիվս այլ փոփոխությունների, այն թույլ կտա ստանալ գերմանական անձնագիր առանց առաջին քաղաքացիությունից հրաժարվելու:
Փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց՝ ենթադրաբար ապրիլի 1-ից։
Օրինագծով նախատեսվում է արագացնել օտարերկրացիների հպատակագրումը. դրա համար անհրաժեշտ կլինի ապրել երկրում 5 տարի 8-ի փոխարեն, իսկ գերմաներենի լավ իմացության, կամավորական աշխատանքի փորձի, մասնագիտական որակավորում և ոլորտում հաջողություններ ունենալու դեպքում 3 տարին բավարար կլինի:
Բացի այդ, Գերմանիայի քաղաքացիություն ստացած օտարերկրացիներին կթույլատրվի պահպանել իրենց նախկին անձնագրերը, իսկ Գերմանիայում ծնված օտարերկրացիների երեխաները ավտոմատ կերպով երկրի քաղաքացիություն կստանան։ Ներկայումս դա տեղի է ունենում միայն այն դեպքում, եթե ծնողներից մեկը 8 տարուց ավելի ապրում է Գերմանիայում:
Իշխանությունները, ի թիվս այլ փոփոխությունների, մտադիր են Գերմանիան ավելի գրավիչ դարձնել որակյալ մասնագետների համար։
0Comments