Իսպանիան աջակցություն կտրամադրի ԼՂ-ից Հայաստան տեղահանված 250 ընտանիքի

Մանրամասներ

Իսպանիան աջակցություն կտրամադրի ԼՂ-ից Հայաստան տեղահանված 250 ընտանիքի, նշված է ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատան թվիթերյան հայերեն գրառման մեջ։

«Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունն ակտիվացնում է իր մարդասիրական ակցիան «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» հետ՝ օգնելու 1000 մարդու, ովքեր տեղահանվել են Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։

Ընդհանուր առմամբ՝ մոտ 250 ընտանիք կստանա դրամական, հոգեբանական և սոցիալական աջակցություն»,- ասված է հաղորդագրությունում։