Ի՞նչի մասին եք առաջինը մտածում «ճամփորդություն» բառը լսելիս: Տոմսերի գնո՞ւմ, անմոռանալի Ինստագրամ-լուսանկարնե՞ր, լեռների մագլցո՞ւմ: Ցանկացած ճանապարհորդություն կարող է լինել հետաքրքիր, հուզիչ և հարուստ արկածներով:
Նորություն չէ, որ ճամփորդությունը լավ է ֆիզիկական առողջության համար, բայց ինչն ավելի հաճելի է, ըստ հոգեբանների հետազոտությունների՝ նոր վայրերի ուսումնասիրությունները օգտակար են մտավոր և զգացմունքային առողջության համար: Այլ կերպ ասած՝ ճամփորդությունը մեզ ավելի երջանիկ է դարձնում: ELLE.ru-ն ներկայացնում է ճամփորդելու 9 պատճառ:
Մենք դառնում ենք ավելի ինքնավստահ:
Մենք ձեռք ենք բերում նոր ընկերներ:
Դրական էմոցիաներ ենք ստանում:
Վերագնահատում ենք նրանց, ումից բաժանվել ենք:
Նոր բաներ ենք սովորում:
Հանգստանում ենք օնլայն-կախվածությունից:
Ճանապարհորդությունը հնարավորություն է տալիս վերականգնել հավասարակշռությունը:
Ճամփորդություններից մենք շատ տպավորություններ ենք ստանում, որոնք հավերժ մնում են մեր հիշողության մեջ:
0Comments