Գիշերային կյանք, խոհանոց, մշակույթ․ Լավագույն քաղաքներն՝ ըստ տեղի բնակիչների

Մանրամասներ

1

Մեգապոլիսների 34 հազար բնակիչների ծրջանում իրականացված հարցման ընթացքում պարզվել է, որ աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշում առաջին տեղն զբաղեցնում է Նյու Յորքը: Այդ մասին հայտնել է Time Out-ը:

Երկրորդ տեղում հայտնվել է Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մելբուռնը, երրորդում՝ Չիկագոն: Հնգյակը եզրափակել են Լոնդոնը եւ Լոս Անջելեսը: Ցուցակում, տեղի բնակիչների կարծիքով, տեղ են գտել նաեւ Մոնրեալը, Բեռլինը, Գլազգոն, Փարիզը եւ Տոկիոն: Մոսկվան հայտնվել է 36-րդ հորիզոնականում՝ մեկ դիրք զիջելով Շանհային եւ առաջ անցնելով Դելիից, Սիեթլից, Սիդնեյից, Աբու-Դաբիից, Հոնկոնգից, Բոսթոնից, Ռիո դե Ժանեյրոյից, Մարսելից եւ Բանգկոկից:

Հարցման ընթացքում հաշվի են առնվել զանազան չափանիշներ՝ տեղական խոհանոցը, մշակույթը, գիշերային կյանքը, քաղաքի գեղեցկությունը, փոխադրամիջոցների հասանելիությունը եւ հարմարավետությունը, ինչպես նաեւ երջանկության ընդհանուր մակարդակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: