Հայտնի է ամենաճանապարհորդող ազգը

Մանրամասներ
տուրիզմ տուրիստ

Ամենաճանապարհորդող ազգ են ճանաչվել Միացյալ Թագավորության բնակիչները: Այս մասին ասվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) զեկույցում, հաղորդում է Lenta.ru-ն:

Ասոցիացիայի տվյալների համաձայն՝ Միացյալ Թագավորության մոտ 126 մլն քաղաքացի (աշխարհում բոլոր ուղեւորների 8,6%-ը) մեկնում է արտասահման ինքնաթիռով:

Երկրորդ տեղում են ամերիկացիները՝ մոտ 115 մլն ամերիկացի է ճանապարհորդել ինքնաթիռով:

Երրորդ տեղում են չինացիները (97 մլն ճանապարհորդ), չորրորդ տեղում՝ գերմանացիները (94 մլն), հինգերորդ տեղում՝ ֆրանսիացիները (գրեթե 60 մլն):

Henley & Partners գործակալությունը հրապարակել է անձնագրերի թարմացված ինդեքսը (երկրների վարկանիշային աղյուսակը, որոնց քաղաքացիները կարող են այլ պետություններ այցելել առանց վիզայի): Առաջատարների թվում էին Ճապոնիան, Սինգապուրն ու Հարավային Կորեան: Այդ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի 189 պետություն մուտք գործել: