Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Իսրայելի ամենահին նավահանգստային քաղաքներից մեկում՝ Յաֆֆայում, որը ներկայում Թել Ավիվի վարչական տարածքի մաս է համարվում, 19-րդ դարի ֆրանսիական հիվանդանոցի շենքում բացված յուրօրինակ հյուրանոցին:
Հյուրանոցի բացումը տեղի է ունեցել անցած տարի: Այն նախատեսվում էր շահագործման հանձնել դեռևս 2015թ.-ին, սակայն աշխատանքները նախատեսվածից երկար էին տևել:
Հյուրանոցը պատկանում է ամերիկաբնակ Էբի Ռոզենին: Նրա արվեստի հավաքածուի մի մասը ցուցադրված է հյուրանոցի նախասրահում:
Հյուրանոցն ընդհանուր առմամբ 120 սենյակ ունի՝ 40-ը շինության պատմական հատվածում և 80-ը՝ նոր կառուցված թևում: Սենյակները բարձր առաստաղներ, մեծ մահճակալներ և պատերի ամբողջ երկայնքով ձգվող վարագույրներ ունեն: Դրանք օժտված են գերժամանակակից տեխնիկայով:
Լույսի անջատիչները, ինչպես նաև վարագույրները կարելի է կարգավորել հեռակառավարման վահանակի միջոցով:
![գտֆռե](/sites/default/files/inline-images/7_37.jpg)
![բտե](/sites/default/files/inline-images/6_55.jpg)
![ւըգ](/sites/default/files/inline-images/5_56.jpg)
![հըտգ](/sites/default/files/inline-images/4_80.jpg)
![հտբգռ](/sites/default/files/inline-images/3_103.jpg)
![ջյնըհբտգռ](/sites/default/files/inline-images/2_117.jpg)
![նբվց](/sites/default/files/inline-images/1_112.jpg)
0Comments