Բլումբերգ գործակալությունը կազմել է երկրների ցանկն ըստ բնակչության առողջության մակարդակի։
Ցուցակի առաջին հորիզոնականում Իսպանիան է, որին հաջորդում է Իտալիան։ Տասնյակում են նաեւ Իսլանդիան, Ճապոնիան, Շվեյցարիան Շվեդիան, Ավստրալիան, Սինգապուրը, Նորվեգիան եւ Իսրայելը։
Ռուսաստանը բարձրացել է 5 հորիզոնականով եւ զբաղեցրել 95-րդ տեղը։
Վարկանիշը կազմվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ եւ Համաշխարհային բանկի ազգաբնակչության բաժնի վիճակագրության հիման վրա։ Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ եւ ռիսկեր։
Օրինակ, վարկանիշում երկրի դիրքի վրա ազդել են կյանքի տեւողությունը, սանիտարական եւ էկոլոգիական վիճակը, բուժօգնությանը, մաքուր ջրին բնակչության հասանելիությունը, ծխողների եւ չծխողների քանակը, ինչպես նաեւ մարդիկ, որոնք տառապում են ճարպակալումից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
0Comments