Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, կսկսի հակահարձակում՝ փորձելու հետ գրավել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի գրաված տարածքները, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենը։
«Մենք կարող ենք վստահ լինել, որ Պուտինը հակահարձակում կանցկացնի՝ փորձելով հետ գրավել այս տարածքը», - ասել է Քոհենը ազգային անվտանգության համաժողովում:
Նա նշել է, որ թեև Կիևը հայտարարել է, որ մտադիր չէ բռնակցել գրավված տարածքները, սակայն ուկրաինական զորքերը պաշտպանական գծեր են կառուցում և, ըստ երևույթին, մտադիր են «որոշ ժամանակով պահել այս տարածքի մի մասը»։
Ուկրաինական բանակը Ռուսաստանի Կուրսկի շրջան է մտել օգոստոսի 6-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից գրեթե երկուսուկես տարի անց։ Այդ օրվանից տեղում մարտերը շարունակվում են։ Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ վերահսկում են տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ Սուջա շրջկենտրոնը։
0Comments