Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժություններն՝ առանց Հայաստանի մասնակցության

Մանրամասներ
հապկ

Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունների բացման արարողությունը՝ ռուսական գվարդիայի գլխավորությամբ։

Ըստ ТАСС գործակալության՝ զորավարժությունների ընթացքում փորձարկվելու են ուժերի և միջոցների խմբավորումների գործողությունների նոր ձևեր և եղանակներ, փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։

Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ավելի վաղ հաղորդվել է, որ զորավարժություններին Հայաստանը չի մասնակցելու։