Ականազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն. ՀՀ ՊՆ

Մանրամասներ
պն

Ականազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն։

Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել», - ասված է հայտարարության մեջ։