ՊՆ-ից արձագանքել են Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և սպաների ներգրավման մասին հրապարակումներին

Մանրամասներ
պն

Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են:

Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց»,- »,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Սարիկ Մինասյանի հաղթանակի համար ընտրական գործընթացների մեջ ներգրավել են նաև բանակը: