Եմենի հուսի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչները Կարմիր ծովում հարձակվել են ԱՄՆ-ին պատկանող առևտրային նավի՝ Star Iris-ի վրա: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Ինչպես Սարիան ասել է հուսիների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում, Եմենի ռազմածովային ուժերը հականավային հրթիռներով են հարձակվել նավի վրա։
Նա պարզաբանել է, որ հարվածը եղել է ուղիղ ու դիպուկ։
0Comments