Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 1100-ի, շատերը ծանր վիրավորում են ստացել, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Jerusalem Post-ը հայտնել էր, որ Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 200-ի:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտից հրթիռային հարվածների մասին տեղեկություններ են հաղորդվել, ներառյալ Թել Ավիվի տարածքի և նրա շրջակայքի մասին: Տեղի ունեցածի համատեքստում իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ», իսկ պաշտպանության նախարար Գալանտը հավանություն տվել պահեստազորայինների զորակոչին և հրամայեց «հատուկ դրություն» մտցնել թիկունքում՝ Գազայի հատվածից 80 կմ հեռավորության վրա, որն ընդգրկում է Թել Ավիվի տարածքը և նրա արվարձանները։
0Comments