Թրամփը կձերբակալվի նախքան դատական լսումը. նրան 37 քրեական մեղադրանք կներկայացվի

Մանրամասներ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացվի 37 քրեական մեղադրանք՝ կապված իր պաշտոնը լքելուց հետո գաղտնի փաստաթղթերը Ֆլորիդայի Մար-ա-Լագո իր հանգստավայրում պահելու հետ։

Լուրը հաղորդում է BBC-ն։

Թրամփն ԱՄՆ առաջին նախկին նախագահն է, ում կառաջադրվեն դաշնային մեղադրանքներ, նա կալանքի տակ կառնվի ու կձերբակալվի նախքան դատական լսումը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում:

Այս երկրորդ մեղադրական եզրակացությունը ի հայտ է եկել ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Մանհեթենի երդվյալ ատենակալների կողմից փողերի գործով: Թրամփը երկու դեպքում էլ հերքել է իր մեղքն ու խոստացել մնալ 2024 թվականի նախագահական մրցավազքում:

Սպասվում է, որ նա կխոսի երեքշաբթի երեկոյան, երբ վերադառնա Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր ավանում իր հանգստավայրից: