Ռուսաստանը Բելառուս է մտցրել 10,2 հազար զինվոր, հայտնում է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունը: Ներկայում Ռուսաստանը Բելառուսում 10200 հոգանոց զորախումբ է հավաքել։ Այս թիվը բավարար չէ Ուկրաինայի վրա հարձակման համար։
Այս մասին հայտարարել է Պետական սահմանային ծառայության ղեկավար Սերգեյ Դեինեկոն:
«Այն խմբավորումը, որն ունի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը (Բելառուսում.-Խմբ.) կազմում է մոտ 10200 զինծառայող, այն չի կարող կատարել մեր պետության տարածքում կրկին առաջխաղացման խնդիրը»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ Բելառուսի տարածքում տիրող իրավիճակը ամեն օր վերահսկում են հետախուզությունը, պետական սահմանապահ ծառայությունը, օպերատիվ-որոնողական ստորաբաժանումները, նրանց օգնում են նաև «չբարձրաձայնված օգնականները»։ Բոլորն էլ հայտնում են, որ հակառակորդը հարձակման «իրական հնարավորություններ» չունի։
0Comments