
Կրտսեր եղբոր սպանության կասկածանքով Մոսկվայի մարզում բերման են ենթարկել 14-ամյա աղջկան, հարուցվել է քրեական գործ, հայտնում է РИА Новости-ն։
«Վեցամյա տղայի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ (ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ)։ Տղայի 14-ամյա քույրը բերման է ենթարկվել սպանության կասկածանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ կիրակի օրը քույրը Բոգորոդսկի քաղաքային շրջանի առանձնատներից մեկում ծեծելով սպանել է անչափահաս եղբորը։
Ծնողները և կասկածյալը հարցաքննվել են։ Բացի այդ, կհարցաքննվեն ուսուցիչները և դպրոցի հոգեբանը:
0Comments