Հայաստանի շախմատի կանանց հավաքականն առաջին պարտությունն է կրել Համաշխարհային Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցել է Էստոնիայի թիմի հետ:
Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Միայն Էլինա Դանիելյանն է պարտություն կրել: Հայաստան-Էստոնիա`1,5-2,5:
Մեկնարկային երկու տուրերում կանանց ընտրանին առավելության էր հասել Բոտսվանայի և Նորվեգիայի թիմերի նկատմամբ: Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:
Հայաստանի կանանց ընտրանին զիջեց Էստոնիային. Շախմատի Համաշխարհային Օլիմպիադա
Մանրամասներ
0Comments