Ռուսաստանում անհայտ անձը ներխուժել է տուն և երեք մարդու սպանել, այդ թվում՝ երեխայի  

Մանրամասներ

ա

Անհայտ անձը ներխուժել է ՌԴ Օմսկի մարզի Պավլոգրադի շրջանի տներից մեկը և երեք մարդու սպանել, այդ թվում՝ երեխայի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է տարածաշրջանային դատախազության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ դեռահասներից երկուսը հաջողացրել են փախչել և օգնություն կանչել: Նախնական տվյալներով՝ հունվարի 22-ի առավոտյան տներից մեկում հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և 2011 թվականին ծնված անչափահասի մարմին՝ դանակի վիրավորումներով և բռնի մահվան նշաններով:

Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով: Մարդասպանը դեռևս չի գտնվել: