Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում երրորդ օրն է՝ զգուշացնում են ծայրահեղ հրդեհավտանգ վիճակի մասին, քանի որ հրդեհներից խուսափել չի հաջողվում, տեղեկացնում է NEWSru.com-ը։
Կրակը մոտենում է բնակավայրերին, իրականացվում է բնակչության տարհանում։ Ամենաբարդ վիճակը Հարավային Կալիֆոռնիայում է։ Կալիմեսա քաղաքում (Ռիվերսայդ օկրուգ) այրվել է առնվազն 76 շարժական տուն։ Հրշեջները պայքարում են կրակի դեմ ցամաքից եւ օդից, գործի են դրվել 6 ինքնաթիռ եւ 8 ուղղաթիռ;։
Հրդեհը սպառնում է նաեւ Սիլմար քաղաքին (Լոս Անջելեսի արվարձան)։
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ եղանակային ծայրահեղ պայմանները Կալիֆոռնիայում կպահպանվեն առնվազն եւս երկու օր։
0Comments