Իրանում հերքել են Reuters-ի հրապարակումը Թրամփի նախազգուշացման մասին

Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հերքել է Reuters-ի տեղեկատվությունը՝ այն անվանելով հերյուրանք

Իրանի պաշտոնական անձինք հերքել են տեղեկատվությունը, թե Թեհրանը ուղերձ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Օմանի միջոցով։ Այդ մասին տեղեկացնում է Fars-ը՝ հղում կատարելով Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնածի վեբ-կայքին։

Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հերքել է Reuters-ի տեղեկատվությունը՝ այն անվանելով հերյուրանք։

Ավելի վաղ Reuters-ը, հղում կատարելով իրանցի պաշտոնյաներին, տեղեկացրել էր, որ Թեհրանը տեղեկություն է ստացել Թրամփից Օմանի միջոցով, որով նախազգուշացվում է, որ Իրանի վրա ԱՄՆ հարձակումն անխուսափելի է։ «Իր ուղերձում Թրամփը նշել է, որ նա դեմ է Իրանի հետ պատերազմին եւ կցանկանար Թեհրանի հետ քննարկել տարբեր հարցեր։ Նա կարճ ժամանակ է տվել պատասխան ստանալու համար։ Բայց Իրանի անհապաղ պատասխանն այն է, որ դա կախված է Իրանի Գերագույն առաջնորդից, որը պետք է լուծի այս խնդիրը»,- ասել է անհայտ աղբյուրը Reuters-ին, գրում է news.am: