Ընդդիմությունը Մուհամեդ ալ-Բաշիրին նշանակել է Սիրիայի անցումային վարչապետ

Մանրամասներ
սիրիա

«Սիրիայի փրկության կառավարության» ղեկավար Մուհամմեդ ալ-Բաշիրին, որը մի քանի տարի ղեկավարում էր Իդլիբը, հանձնարարվել է ձևավորել սիրիական նոր կառավարություն, որը կվերահսկի անցումը, հայտնում է Al Jazeera-ն:

Այս որոշումն ընդունվել է հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են իշխանության փոխանցման և Սիրիայում քաոսը կանխելու հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են ընդդիմության հրամանատար Ահմադ ալ-Շարը և Սիրիայի նախկին վարչապետ Մուհամեդ ալ-Ջալալին, ով նշանակվել է կառավարության գործերի կառավարիչ։

Ալ-Բաշիրը ծնվել է Իդլիբում 1983 թվականին, ստացել է էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ճարտարագիտության կոչում Հալեպի համալսարանից (2007) և իրավաբանի աստիճան Իդլիբի համալսարանից (2021):

Նա նախկինում 2022 թվականին Իդլիբում զբաղեցրել է Ասոցիացիայի հարցերով տնօրենի, ապա զարգացման և հումանիտար հարցերի նախարար: