Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Իրանը և դիմադրության խմբերը շարունակում են աջակցել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում։ Դամասկոս կատարած այցի ընթացքում Արաղչին ծավալուն բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ Նա ընդգծել է, որ չնայած դժվարին ժամանակաշրջանին, առկա սպառնալիքներին դիմակայելու Սիրիայի վճռականությունը մնում է անսասան։ Արաղչին նաև հիշեցրել է, թե ինչպես է Սիրիան նախկինում դիմացել և հաղթանակած դուրս եկել այնպիսի մարտահրավերներից, ինչպիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն էր։ Նա նշել է, որ Իրանը հստակ արտահայտել է իր համակողմանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը, բանակին ու ժողովրդին։
Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին` լավատեսություն հայտնելով տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով փոխադարձ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նա կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը խաղաղության և անվտանգության ընդհանուր նպատակների իրականացման գործում:
0Comments