Ադրբեջանը թող չվախեցնի մեզ․ Յուրաքանչյուր պահ Իրանը կարող է Ադբեջանին հարվածի. «Արաբո» ջոկատի հրամանատար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ադրբեջանը թող չվախեցնի մեզ, ինքն այսօր շատ ավելի ծանր վիճակում է գտնվում, քան թե մենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանը:

«Ես վստահ եմ, որ մենք ունենք այդ պոտենցիալ հնարավորությունը՝ մեր երկրի սահմաններն անձեռնմխելի պահելու: Ադրբեջանը թող չվախեցնի մեզ, ինքն այսօրշատ ավելի ծանր վիճակում է գտնվում, քան թե մենք, որովհետեւ յուրաքանչյուր պահ Իրանը կարող է Ադբեջանին հարվածի, հաշվի առնելով, որ իսրայելական բազաները գտնվում են Ադրբեջանի տարածքում: Վստահ եմ, որ մենք խնդիր չունենք: Ես այսօր պահեստազոր եմ, բայց արագ կարող ենք աշխարհազոր կազմավորել, մեր զինվորների կողքին կանգնենք եւ արագ դիմակայենք, ոչ միայն մեր երկրի սահմանները, այլեւ ավելին»,-ասաց նա:

Թորգոմյանի խոսքով՝ Հայաստանին այսօր շատ երկրներ են զինում, որոնցից են՝ Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, անհրաժեշտության դեպքում նաեւ Ռուսաստանը կզինի:

Մանրամասները՝ տեսանյութում: