Այս պահին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկար սպասված հարցազրույցը:
«Հրապարակին» հայտնի է դարձել, որ հարցազրույցը որքան, որ երկար սպասված էր, նույնքան էլ երկար է ստացվել:
Նախագահը մոտ երեք ժամ հարցազրույց է տվել, ուստի այն բաժանել են երկու մասի:
Առաջին մասը` 1.5 ժամ տևողությամբ, կցուցադրվի այսօր, երկրորդ մասը` վաղը, դարձյալ երեկոյան ժամը 9-ին:
0Comments