Չի բացառվում, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս գա

Մանրամասներ
զանգ պուտին նիկոլ

Մեր անվտանգության երաշխիքը մեր մեջ է ու սա քաղաքագիտական օրենք է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

«Ինչ վերաբերում է արտաքին աջակիցների ընտրությանը, նախ պետք է արձանագրել, որ Ռուսաստանին Հայաստանի դեմ թշնամացրել են իրենք: Ռուսաստանի հետ կապերը խզել են իրենք 2018-ի մայիս-հունիսին, երբ իրենց ամենաառաջին թիրախը եղել են ՀՀ-ում ռուսական ընկերությունները, ՀԱՊԿ-ը: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ինչ-որ կռճոններ Ֆրանսիայից են փորձում պոկել, Արցախը հանձնեցին ԵՄ անդամության թեկնածուի թեկնածու լինելու ողորմության դիմաց: Սրանք երկրներ են, որոնց համապատասխան պետական փաստաթղթերում, ազգային անվտանգության դոկտրիններում շատ հստակ գրված է, թեինչ դեր ունի Ադրբեջանը եւ նրա տեր-տիրական Թուրքիան: Չի կարող լինել որեւէ արեւմտյան պետությունը, որը ՌԴ-ի պես կհայտարարի, ինչպես ՌԴ-ն հայտարարեց 1992-ին, որ եթե Թուրքիան ներխուժի Հայաստան, կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը:

Մարդիկ պարզորոշ հայտարարում են, որ Հայաստանը Թուրքիայի կցորդի են ուզում վերածել, այդպես են տեսնում Հայաստանի ապագան: իսկ ինչու պետք է ինչ-որ երկիր լրջորեն «վիզ դնի» մեկ այլ երկրի կցորդի համար»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանը տարածաշրջնում բալանս պահելու համար որդեգրել է ինչ-որ քաղաքականություն, բայց այդ բալանսավորումը ունեցել է մի տեսք, որ մեզ ՀԱՊԿ-ի շրջանակներում գործարանային գներով զենք էին տալիս, երբեմն նաեւ անվճար էին տալիս, իսկ Ադրբեջանին վաճառում էին:

Էլբակյանը հայտարարեց, որ այս պահին որեւէ լուրջ լծակ Ռուսաստանի ձեռքին չի տեսնում, որով կկարողանա Հայաստանում փոխել անձանց կամ նույնիսկ վարվող քաղաքականության ուղղությունը. «Ի վերջո, ռուսական վերնախավում ծագում է հարց՝ Հայաստանն ինչներիս է պետք, եթե դա խնդիրների աղբյուր է, կարող ենք ի վերջո այդ բեռը,ա յդ բալաստը մեր վրայից գցենք, մի օր էլ  հարմար կլինի՝ կվերադառնանք: Չի բացառվում, որ ինչ-որ պահի Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս գա»,- ընդգծեց նա: