Բաքվի հարձակումը ՀՀ-ի վրա պայմանավորված կլինի Իրանի շուրջ հնարավոր զարգացումներով. դիվանագետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ադրբեջանը շանտաժի լեզվով է Հայաստանի հետ խոսում, խաղաղության պայմանագիր կնքելու համար շահագրգռված չէ, տպավորություն է ստեղծում, թե Հայաստանն է մեղավոր, այս կերպ իր ձեռքերն է ազատում ռազմական գործողություն կատարելու համար։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդում Ադրբեջանի հարձակմանն ու հայկական կողմից 4 զոհ, 1 վիրավոր ունենալու հանգամանքին։

Դիվանագետի համոզմամբ, Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմելու համար պետք է ստանա համաշխարհային ուժային կենտրոնների համաձայնությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի հավանական հարձակումը կապված է նաև Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով․ «Ադրբեջանը արբանյակն է այն պետությունների, որոնք ուզում են Իրանը կործանել, կարող է սադրիչ գործողությունների գնան, Իրանի հանդեպ թնջուկը բարդանա և դիմադրողականությունը թուլանա։ Իսկ Իրանի սահմանին ռազմական գործողությունների ծավալումը լուրջ մարտահրավեր ու գործոն կարող է լինել նաև ՀՀ-ի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։