Իսրայելի կառավարությունը ստացել է Գազայում ՀԱՄԱՍ-ի պատանդների ցուցակը, որոնք, ակնկալվում է, երեքշաբթի օրը ազատ կարձակվեն ահաբեկչական խմբավորման հետ երկարաձգված զինադադարի համաձայն․ հաղորդում է Իսրայելի բանակային ռադիոն՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակը:
Axios լրատվական կայքը հաղորդում է, որ ցուցակը պարունակում է 10 պատանդ: Իսրայելի վարչապետի գրասենյակից առայժմ որևէ մեկնաբանություն չի եղել։
0Comments