Մոսկովյան «Альфа Автоматив Техноложиз» (AAT) ընկերությունը Lada Niva Travel-ի հիման վրա փիքափի գործող մոդել է ստեղծել, ասվում է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքում։
Մեքենայի նախատիպը կառուցվել է 2023 թվականի մայիսին։ Աշխատանքային անվանումն է՝ «Նիվա Փիքափ»: Միաժամանակ մեքենան ստացել է այսպես կոչված մեկուկես խցիկ, որում վարորդի և առջևի ուղևորի նստատեղերի հետևում փոքր բեռնատար տեղ կա։
«Նիվա Փիքափ»-ը շրջանակ չունի, իսկ կրողունակությունը 500 կգ է։ Եթե նախագիծը հավանության արժանանա АвтоВАЗ-ի կողմից, ապա նախատեսվում է մշակել մարմնի նոր մասերի ավելի քան 40%-ը, գրում է Autonews-ը։
0Comments