Սմարթֆոնի կողքին խորհուրդ չի տրվում գաղտնի տեղեկատվություն քննարկել, «Փրայմ»-ին հայտարարել է ՏՏ փորձագետ Մարկ Շերմանը:
Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ սոցցանցում որեւէ արտադրանք քննարկելուց հետո որոնիչները տարօրինակ կերպով մեզ քննարկման թեմային առնչվող գովազդ են ցույց տալիս:
«Ոչ մի ապացույց չկա, որ հեռախոսը շուրջօրյա գաղտնալսում է ձեր խոսակցությունները, բազմաթիվ ուսումնասիրություններ փորձել են հակառակն ապացուցել: Այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում հեռախոսի մոտ գաղտնի տեղեկությունները քննարկել»,- ասել է Շերմանը:
Գործակալության զրուցակիցը խորհուրդ է տալիս, օրինակ, հեռախոսով չբարձրաձայնել գործարքների չափը եւ չքննարկել ֆինանսական հարցեր: Խարդախները կարող են գողանալ այդ տվյալները եւ օգտագործել դրանք:
Հաճախ են լինում գաղտնալսման դեպքեր արդյունաբերական լրտեսության շրջանակներում: Եթե հեռախոսով բանակցում եք հաճախորդի կամ գործընկերոջ հետ, ապա ձեր երկխոսությունները լսելուց հետո մրցակիցները կարող են տանել հաճախորդին՝ համագործակցության ավելի բարենպաստ պայմաններ առաջարկելով կամ պարզապես խափանել գործարքը:
Այս տեսանկյունից հեռախոսը եւս բանակցությունների համար ամենաանվտանգ ուղին չէ, ուստի բարձրաստիճան պաշտոնյաները միշտ նախընտրում են գործնական ձեւաչափով անձամբ շփվել, եզրափակել է փորձագետը:
0Comments