10 օգտակար խորհուրդ WhatsApp-ի յուրաքանչյուր օգտատիրոջ համար

Մանրամասներ

Այս խորհուրդների օգնությամբ Դուք կարող եք օգտագործել մեսենջերի բոլոր հնարավորությունները:

WhatsApp-ը ամենահայտնի մեսենջերներից է, որի միջոցով շփվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Բայց շատ օգտատերեր դեռ չգիտեն մեսենջերի հետաքրքիր հատկություններից որոշների մասին:

Կարգավորել անձնական տվյալների տեսանելիությունը

Մուտ գործեք «Կարգավորումներ»→«Հաշիվ»→«Գաղտնիություն» («Настройки» → «Аккаунт» → «Приватность) բաժինները: Այստեղ դուք կարող եք կարգավորել անձնական տվյալների տեսանելիությունը՝ պրոֆիլի լուսանկարը, կարգավիճակը և վերջին այցելության մասին տեղեկությունները: Եթե Դուք ցանկանում եք, որ այդ տվյալները չտեսնի ոչ ոք, ապա կարող եք ընտրել համապատասխան տողը:

IOS-ի դեպքում նույն պարամետրերը գտնվում են հաշվի կարգավորումների «Գաղտնիության» («Конфиденциальность») կետում:

Ձևավորեք հաղորդագրությունները

Ոչ բոլորը գիտեն, որ հաղորդագրությունների տեքստը կարող է լինել հաստ տառերով, գծված կամ թեք: Դա անելու համար Դուք պետք է որոշակի նշաններ դնեք նախքան բառը և դրանից հետո:
Օրինակ՝ *բառ*, _բառ_, ~բառ~:

Պատասխանել կոնկրետ հաղորդագրությանը

Ակտիվ նամակագրության դեպքում ճիշտ հաղորդագրությանը պատասխանելու հնարավորությունը թույլ է տալիս խուսափել շփոթությունից և թյուրիմացություններից: WhatsApp-ում այս առանձնահատկությունը հատկապես հարմար է:

Դուք պետք է պարզապես ձախից աջ շարժեք հաղորդագրությունը և պատասխանի ժամանակ այն կկցվի Ձեր տեքստին:

Հնարավոր է նաև սեղմել հաղորդագրությունը և ընտրել սլաքը:

Ավելացնել հաղորդագրությունը նախընտրելիների շարքում

Նախընտրելիների շարքում հաղորդագրությունն ավելացնելը հնարավորություն կտա արագ վերադառնալ դրանց՝ առանց ամբողջ զրույցի որոնման: Սա օգտակար է, երբ Դուք պետք է պահպանեք որոշ կոորդինատներ, գնումների ցուցակ, առաջադրանք և այլն:

Դրա համար պարզապես պետք է ընտրեք հաղորդագրությունը, սեղմեք այն և ընտրեք աստղանիշի կամ աստղի պատկերը: Անմիջապես հետո այդ հաղորդագրությունը կավելանա հատուկ ցուցակին:

Դուք կարող եք գտնել այդ հաղորդագրությունները Android-ի դեպքում վերին աջ անկյունի երեք կետերի միջոցով, իսկ iOS-ի դեպքում՝ WhatsApp-ի կարգավորումներով:

Հաղորդագրության ընդհանուր ուղարկում

Այս հնարավորությունը կարևոր է հատկապես այն դեպքում, երբ Դուք ցանկանում եք նույն բանը ուղարկել մեծ քանակությամբ մարդկանց, բայց չեք ուզում նրանց ավելացնել ընդհանուր խմբում:

Այս գործառույթը կարող եք ավելացնել հավեվածի վերին աջ անկյունում գտնվող երեք կետերի միջոցով: Հաղորդագրությունը կուղարկվի նրանց, ում ընտրեք: Հաղորդագրությունների պատասխանեները կկարողանաք տեսնել միայն Դուք:

Ստուգել, թե երբ է հասել հաղորդագրությունը և երբ է այն ընթերցվել

Ոչ բոլորն էլ գիտեն, որ WhatsApp-ում հնարավոր է իմանալ այն ժամանակահատվածը, երբ անձը ստացել է հաղորդագրություն և երբ կարդացել է այն:

Դա անելու համար պետք է սեղմել ցանկալի հաղորդագրությունը զրուցարանում, այնուհետև սեղմել վերին աջ անկյունում գտնվող երեք կետերը և ընտրել «Info» բաժինը:

IOS-ում հաղորդագրությունը սեղմելուց հետո ընտրեք «Տվյալներ» բաժինը:

Այս հատկությունը շատ օգտակար է, երբ Դուք չեք կարողանում կապվել որևէ անձի հետ և նույնիսկ չգիտեք, թե արդյոք նա ստացել է Ձեր հաղորդագրությունը:

Կարգավորեք ինդիվիդուալ ծանուցումեր

Ի տարբերություն շատ այլ մեսենջերների, WhatsApp-ը թույլ է տալիս կարգավորել նոր հաղորդագրությունների և զանգերի ծանուցումներ յուրաքանչյուր կոնտակտի կամ խմբի համար անհատապես: Սա թույլ է տալիս, օրինակ՝ ոչ միայն անջատել որոշ կոնտակտների ծանուցումների ձայնը, այլ նաև որոշակի մեղեդի ընտրել կոնտակտի համար:

Այս գործառույթի շնորհիվ Դուք կարող եք իմանալ, թե կոնկրետ ով է Ձեզ հաղորդագրություն գրում, կամ զանգահարում, երբ հեռախոսը մոտ չէ:

Կարգավորելու համար բացեք կոնտակտների կամ խմբերի ցանկը և ընտրեք «Անհատացված ծանուցումներ» («Индивидуальные уведомления») տողը:

Անջատել մեդիա ֆայլերի մեխանիկական բեռնումը

Այս գործառույթը հատկապես կարևոր է ռոումինգի դեպքում, քանի որ բջջային օպերատորը կարող է Ձեզնից գանձել բեռնված մեդիա ֆայերի գումարը:

Դրա համար պետք է ընտրել «Կարգավորումներ»→«Տվյալներ և պահեստավորում»→«Մեդիայի ավտոմատ բեռնում» («Настройки» → «Данные и хранилище» → «Автозагрузка медиа») բաժինները: Դուք կգտնեք երեք տարբերակ` «Բջջային ցանց», «Wi-Fi » և «Ռոումինգ»: Յուրաքանչյուր կետում նշեք «Պատկերներ», «Աուդիո» և «Տեսանյութ» տողերը:

Փոխել հեռախոսահամարը՝ առանց տվյալների կորստի

Եթե դուք ունեք նոր SIM քարտ, դա չի նշանակում, որ դուք պետք է ստեղծեք մեկ այլ հաշիվ WhatsApp-ում: Ամեն ինչ շատ պարզ է:

Պետք է ընտրել «Կարգավորումներ»→ «Հաշիվ»→ «Փոխել համարը» հրամանները («Настройки» → «Аккаунт» → «Изменить номер»): Հաստատեք Ձեր հին համարը, մուտքագրեք նորը, և ամեն ինչ պատրաստ է:

Այս գործառույթը թույլ կտա արագ մի համարից մյուսը փոխանցել խմբերը, կարգավորումները և հաշիվների մասին տեղեկատվությունը:

Պաշտպանեք WhatsApp-ը գաղնաբառով

Որոշ բաներ նախատեսված չեն բոլորի աչքերի համար: Մասնավորապես, Ձեր նամակագրությունը WhatsApp-ում: Եվ եթե գիտեք, որ Ձեր ընկերներից կամ ընտանիքի անդամներից մեկը սիրում է այլ մարդկանց հաղորդագրությունները կարդալ, ապա կարող եք WhatsApp-ը պաշտպանել գաղտնաբառով:

Սա կարելի է անել, օրինակ՝ ChatLock հավելվածի միջոցով:

 

168.am