Լանքասթերի համալսարանի գիտնականներն ստեղծել ու պատենտավորել են համապիտանի համակարգչային հիշողություն, որն աշխատում Է քվանտային մեխանիկայի սկզբունքներով եւ օժտված Է ռեկորդային ցածր մակարդակի Էներգասպառմամբ: Այդ մասին հաղորդվում Է համալսարանի կայքում:
Սպասվում Է, որ հայտնագործությունը կարող Է փոխարինելու գալ DRAM դինամիկ հիշողության ավանդական սարքերին, որոնք այսօրվա դրությամբ օգտագործվում են համակարգիչների եւ ֆլեշ-կուտակիչների մեծամասնության մեջ: Նոր սարքը զուգակցում Է երկու տեխնոլոգիաների առավելությունները, ներառյալ տեղեկատվության գրանցման եւ ընթերցման մեծ արագությունը եւ դրա պահպանման հուսալիությունը: Դրա հետ մեկտեղ մշակողներին հաջողվել Է լուծել ավանդական հիշասարքերի խնդիրները. համակարգչային հիշողության նոր տիպի համար տեղեկատվության պահպանման ժամանակը գերազանցում Է Տիեզերքի տարիքը, իսկ տվյալների գրանցումն ու հեռացումը հարյուր անգամ պակաս Էներգիա կպահանջի DRAM-ի նույն այդ գործընթացների ծախսերի համեմատությամբ: Տեխնոլոգիան կօգտագործվի ժամանակակից բոլոր գաջեթներում՝ շարժական սարքերից ու անհատական համակարգիչներից մինչեւ սերվերներն ու «մեծ տվյալների» պահպանման համակարգերը: Գիտնականների գնահատումներով՝ նոր տիպի համակարգչային հիշողությունը թույլ Է տալիս տվյալների մշակման կենտրոններում առավելագույն Էներգասպառումը նվազեցնել առնվազն 20 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
0Comments