«Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» աջակցությամբ, «էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» ծրագրի ենթավարկային միջոցների հաշվին, վերակառուցվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության 110/6կՎ «Վանաձոր-1» ենթակայանը։ Այս մասին տեղեկացնում են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունից:
Այս ենթակայանը համակարգի ամենահին ենթակայաններից էր, որը շահագործման էր հանձնվել 1933 թվականին։
Ենթակայնը գտնվում է Երևանից 125 կմ հեռավորությամբ, զբաղեցնում է 3,6 հա տարածք։
Ծրագրի կապալառուն չինական «Xian Electric Engineering Co. Ltd» ընկերությունն էր։
Վերակառուցման շրջանակներում վերանորոգվել են երկու ուժային տրանսֆորմատորները, վերակառուցվել է 110կՎ ԲԲՍ, փոխարինվել են 6կՎ ՓԲՍ սարքավորումները, հիմնանորոգվել է ղեկավարման շենքը և տեղադրվել է SCADA համակարգ։
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիությունը, անվտանգության մակարդակը և էներգահամակարգի շահագործման արդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել ենթակայանի շահագործման ծախսերն ու սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը։
0Comments