Վրաստանի և Հայաստանի երկու քաղաքների՝ Ռուսթավիի և Իջևանի քաղաքապետները ստորագրել են բարեկամության հուշագիր, հայտնում է newsgeorgia.ge կայքը։
Փաստաթուղթը ստորագրել են Նինո Լացաբիձեն և Արթուր Ճաղարյանը։ Արարողությանը մասնակցելու և բանակցություններ վարելու համար Վրաստան է ժամանել Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությունը։
«Մեր քաղաքի նոր զարգացման փուլում կարևոր է միջազգային հարաբերությունների հաստատումը և նոր քաղաքների հետ բարեկամությունը», - ասել է Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն:
Հուշագիրը վերաբերում է տեղական ինքնակառավարման, ներդրումների ներգրավման, կոշտ թափոնների կառավարման և քաղաքաշինության տարբեր հարցերի շուրջ համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։
Ռուսթավին Թբիլիսիի արբանյակ քաղաքն է, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաքից ընդամենը 11 կիլոմետր հեռավորության վրա: Դրա բնակչությունը մոտ 120 հազար մարդ է:
Իջևան և Ռուսթավի քաղաքները բարեկամության հուշագիր են ստորագրել
Մանրամասներ
0Comments