2020 թվականի պատերազմից հետո թե΄ Ռուսաստանի, թե΄ Իրանի դիրքերը բավականին թուլացել էին Կովկասում. իրանագետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

2020 թվականի պատերազմից հետո թե΄ Ռուսաստանի, թե΄ Իրանի դիրքերը բավականին թուլացել էին Կովկասում եւ հիմա կարծես թե ՌԴ-ն փորձում է վերականգնել իր դիրքերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«ՌԴ-ն փորձում է կարեւորել իր ներկայությունը եւ տարբերակներ առաջարկել: Մենք տեսնում ենք, որ բավականին ակտիվացնում են նաեւ 3+3 համագործակցության ծրագիրը, փորձելով ներգրավել նաեւ Վրաստանին: Մենք տեսնում ենք, որ կոնկրետ շահերի բախում է գնում, երբ Իրանն ու Ռուսաստանը փորձում են վերականգնել իրենց դիրքերը, միեւնույն ժամանակ էլ Թուրքիան իր դաշնակիցների հետ փորձում է որքան հնարավոր է դուրս մղել Ռուսաստանին եւ նվազեցնլ Ռուսաստանի դերակատարությունը թե Կովկասում, թե Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայում, Լիբանանում: Այսինքն կոնկրետ մենք տեսնում ենք շահերի բախումներ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում Իսրայելի եւ Իրանի միջեւ բախումը, Իսկանդարյանը նշեց, որ Իսրայելի վաարչապետն ամեն ինչ անում է, որը կարող է իրեն հնարավորություն տալ Իրանի դեմ գործողություններ ձեռնարկել, սակայն Թրամփը հակված չէ դրան:

«Եթե Իրանը ԱՄն-ի հետ ուղղակի բանակցությունների չի գնում, հնարավոր է, որ Ռուսաստանն ու Թուրքիան հանդես գան որպես միջնորդներ, որպեսզի կարողանան լուծել խնդիրները Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: