Ես, տենց տղա չեմ, ապե՛ր, ուրիշ ձևի տղա եմ. Աղազարյան
Սեպտեմբերի 10, 2025

Ես, տենց տղա չեմ, ապե՛ր, ուրիշ ձևի տղա եմ. Աղազարյան

By Մայիսի 20, 2025 185

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ծանոթ է «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշմանը, որ իրենք դեմ են Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն, քանի որ նրան համարում են «Նիկոլ Փաշինյան 2» պրոյեկտ։

Նա ԱԺ–ում լրագրողների հետ անդրադառնալով այդ թեմային, ասաց. «Ցանկացած մեկը, ցանկացած քաղաքական ուժ իր ցանկացած քայլի համար կարող է գտնել հիմնավորումներ, տարբեր-տարբեր պատճառներ, առիթներ, բայց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից մեր նախաձեռնությանն աջակցելու դեպքում և իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում մենք կարող էինք ունենալ հետևյալ պատկերը։ Էդմոն Մարուքյանը դառնում էր վարչապետ մեկ տարի ժամկետով, որովհետեւ 2026 թվականին ԱԺ հերթական ընտրություններն են։ Այսինքն, մասնակիորեն իրականանում է ընդդիմադիր մեր գործընկերների այս 4 տարվա տվայտանքների, երազանքների իրողությունը։

Վարչապետը հեռանում էր իշխանությունից, մեկ տարով նշանակվեր վարչապետ, որ ուզում էր նշանակեին Վազգեն Մանուկյանին, Բագրատ Գալստանյանին և այլ տարբերակներ։ Հիմա այդ մեկ տարվա հնարավորությունը տրվում է։ Մեկ տարվա ընթացքում ի՞նչ է տեղի ունենում. Նիկոլ Փաշինյանը գնում է, հանգստանում է մեկ տարի, ընդդիմադիրները և Էդմոն Մարուքյանը երևի թիմ է ձևավորում, ներկայանում են ընտրողներին 2026 թվականի ընտրություններից առաջ իրենց ծրագրերով, պետության առաջ ծառացած խնդիրների լուծման կոնտեքստում։

Յուրաքանչյուրը ներկայանում է և ժողովուրդը 2026 թվականից ձևավորում է իշխանություն, ըստ այդ ծրագրային դրույթների։ Եվ մենք հնարավորություն կունենայինք անցկացնելու նորագույն պատմության մեջ ամենաարդար ընտրությունները, որովհետև կա Էդմոն Մարուքյան վարչապետ, կա ՔՊ–ի մեծամասնություն, կա «Հայաստան» դաշինք, կա «Պատիվ ունեմ» դաշինք, կա Վահագն Հովակիմյանի կողմից հարգված ԿԸՀ–ի նախագահ։ Որևէ մեկը այս ուժերից հնարավորություն չէր ունենա այս կամ այն կերպ բացասական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա։

Սա շատ գեղեցիկ հեռանկար էր, որ մենք չունեցանք»,– հայտարարեց Աղազարյանը։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության մերժմանը, նա ասաց. «Դա չի նշանակում, որ մենք գործընթացը դադարեցնում ենք, այդ գործընթացը մնում է բաց, և ես կարծում եմ, որ որևէ հնարավոր ճակատագրական պահի մեր ընդդիմադիր գործընկերները կարող են վերանայել իրենց տեսակետը և միանան նախաձեռնությանը»։

Հարցին՝ իր կարծիքով, ինչու են մերժում իրենց նախաձեռնությունը, հատկապես, որ նախապես հայտարարել էին, որ եթե վարչապետի թեկնածու լինի, իրենք առանց նախապայմանի կմիանան, Աղազարյանը պատասխանեց. Ավելի լավ է՝ այդ հարցը իրենց տաք։ Սերժ Սարգսյան–Ռոբերտ Քոչարյան, առանցքի շուրջ հավաքված բոլոր քաղաքական ուժերը մասնակից են եղել մինչև 2018 թվականի բոլոր ընտրությունները կեղծիքի ձևով անցկացմանը, ընտրակեղծարարությամբ իշխանություն ձևավորելով։ Հետևաբար մենք նաև այդ պատճառով հայտարարել ենք, որ երբեք չենք համագործակցելու այդ ուժերի հետ։ Եթե նույնիսկ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը առաջարկած լինեին իրենք, ապա մենք նորից չէինք միանալու։

Մենք, մենք յոթ թեկնածու ենք ունեցել նախնական քննարկումների ժամանակ, որից մեկը իմ համեստ անձն էր, մյուսը մեր վարչության երիտասարդ անդամներից մեկը, իսկ հինգ հոգի հայտնի քաղաքական, տնտեսական գործիչներ են, անուններ ես չեմ տալու: Իմ շանսերն ամենաբարձրն էին, բայց ես, էտենց տղա չեմ, ապեր, ուրիշ ձևի տղա եմ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մեքենաներում բարձր երաժշտություն միացնողներին կտուգանե՞ն․ Նախագիծ

Կատարի ՆԳՆ-ն միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների և բնակիչների անվտանգությունն ապահովելու համար

Պուտինը շնորհավորել է Լենինգրադի բլոկшդшն վերապրած Հայաստանի բնակչուհուն

Պորտուգալիան 3:2 հաշվով հաղթել է Հունգարիային. Ռոնալդուն հավաքականում խփել է 141-րդ գոլը

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Բժիշկը փառքի համար բուժառուների մոտ կլինիկական մահ է առաջացրել

«Ժողովուրդ». Վարորդական վկայական ստանալը` պատուհաս

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար