Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ. Արմեն Ռուստամյանը` իմպիչմենտի գործընթացի մասին
Հուլիսի 09, 2025

Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ. Արմեն Ռուստամյանը` իմպիչմենտի գործընթացի մասին

By Մայիսի 06, 2025 139

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց` իմպիչմենտ սկսել, նոր միայն մտածել փողոցային պայքարի մասին, իրեն չի արդարացնում։ Այս մասին ԱԺ–ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արթուն ենք» շարժման անդամները Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ–ի նամակների բաժին հանձնելն են 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակներ։ Ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակները հատ առ հատ ուղարկել են նամակ–դիմումների համար նախատեսված համապատասխան արկղ։

Ռուստամյանի խոսքով` իմպիչմենտի համար փողոցային պայքար է պետք` համապատասխան ճնշմամբ, հակառակ դեպքում գործընթացը կմտնի փակուղի։

«Այս գաղափարը մենք վաղուց ենք արծարծել, բայց դրա ուղղությամբ նախապատրաստական լուրջ գործընթաց է պետք իրականացնել։ Ում համար պարզ չէ, որ եթե չլինի փողոցի համապատասխան ճնշում, գործընթացը մտնելու է փակուղի, եթե անգամ սկսվի։ Փողոց դուրս գալ` առանց կազմակերպվելու, չի կարելի, այդ ձևերը փորձված են։ Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ։ Փորձը ցույց է տալիս, որ մի բան լինում է, երբ դու դրան նախապատրաստված ես»,–ասաց նա։

Ռուստամյանն ընդգծեց, որ նրանք ովքեր չեն մտածում կամ չունեն այդ ռեսուրսը իշխանափոխություն կատարելու, զբաղված են ընդդիմափոխությամբ։

«Ժողովուրդը տեսնում է, գնահատում է, թե ով ինչի է ընդունակ։ Այսպիսի էժան միջոցներով փորձել մեզ շանտաժի ենթարկել, փաստի առաջ կանգնեցնել, շեղել մեզ մեր ծրագրերից, չի հաջողվելու։ Մեր տառապանքն էլ փորձ ունի, անցած ճանապարհն էլ վերլուծելու փորձ ունի»,–ասաց նա։

Հիշեցնենք` «Արթուն ենք» շարժման անդամները հայտարարել էին, որ վարչապետի թեկնածուի հարցում ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ ազատ է, և իրենք անվերապահ կաջակցեն նրանց կողմից առաջադրված ցանկացած թեկնածուի։ Բայց եթե ընդդիմությունը թեկնածու չառաջադրի, իրենք կգեներացնեն իրենց տարբերակը, և ընդդիմությունից միայն կուզեն նրանց ստորագրությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն