Քաղաքացիների նկատմամբ կատարվածը գնահատում ենք ահաբեկչական գործողություն, որը ոստիկանության կողմից իրականացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով. Ազգային-ժողովրդավարական Բևեռ
Հոկտեմբերի 21, 2025

Քաղաքացիների նկատմամբ կատարվածը գնահատում ենք ահաբեկչական գործողություն, որը ոստիկանության կողմից իրականացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով. Ազգային-ժողովրդավարական Բևեռ

By Հունիսի 13, 2024 251

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների խաղաղ անհնազանդության գործողությունների ժամանակ ոստիկանության հրահրած մի շարք սադրանքների արդյունքում ծագած մասնակի բախումից հետո ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց թե´ բախման անմիջական վայրի, թե դրանից բավականին հեռու գտնվող բազմահազար ցուցարարների ուղղությամբ, որի հետեւանքով բուժօգնության է դիմել 101 տուժած քաղաքացի և մոտ 100 հոգի բերման է ենթարկվել։ 

Տուժածների թվում կան նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Խաղաղ անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ կատարվածը գնահատում ենք ահաբեկչական գործողություն, որը ոստիկանության կողմից  իրականացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով, և որի նպատակն է վախեցնել եւ հետ կանգնեցնել ժողովրդին Փաշինյանի հրաժարականի պահանջից, իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` ազատ խոսքի  իրենց  իրավունքները իրականացնելուց։

Կոչ ենք անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, այդ թվում` ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Amnesty International եւ Human Rights Watch և այլ կազմակերպությունների` խստորեն դատապարտել պետական ահաբեկչության տվյալ գործողությունը»:

 

 

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել

Նեթանյահուն Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ քննարկել է Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան

Սարկոզին տեղափոխվում է բանտ

Եվրոպական առաջնորդները «պատերազմի են ձգտում»

Ռուսաստանը դեմ է առաջնագծում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Թրամփի գաղափարին

Ոստիկանությունը հազիվ թե կարողանա Լուվր վերադարձնել գողացված թանկարժեք իրերը. Reuters

«Պուտին-Թրամփ բանակցությունների ժամկետը դեռ չի հստակեցվել». Պեսկով

Մեսսին ու «Ինտեր Մայամին» բանակցությունների փուլում են

Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը

Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ

Եվրոպացի ղեկավարները կողմ են Զելենսկու՝ Դոնբասը առանց մարտերի չհանձնելու որոշմանը

Հայտնի է՝ ինչ ճանապարհով է Ադրբեջանով Հայաստան հասնելու ղազախական ցորենը

Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ