Վիճшբանություն և ծեծկռտnւք՝ Աբովյանում. վիրшվորն ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է
Նոյեմբերի 14, 2025

Վիճшբանություն և ծեծկռտnւք՝ Աբովյանում. վիրшվորն ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է

By Հոկտեմբերի 09, 2025 136

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեկական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Վարդան Խաչատուրյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանը, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:

Տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համյանքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթ Հ.-ն է, ում հիվանդանոց է տեղափոխել իր հայրը: 

Քրեական և համայնքայն ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է  տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ.-ի, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ի, 20-ամյա Լեռնիկ Ա.-ի, 16-ամյա Մինաս Գ.-ի 19-ամյա Վարդգես Ս.-ի, 19-ամյա Ասատուր Խ.-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուր Ա.-ի, 20-ամյա Վիրաբ Ա.-ի, 17-ամյա Ռաֆիկ Ա.-ի, 17-ամյա Կարեն Ե.-ի և 16-ամյա Հայկ Կ.-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ.-ին:  

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 
 
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Աբովյան քաղաքում հայտնի «Բոշ»-ի Հայկի տղան է. նրա հայրը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ ինչո՞ւ են նրան ասում «Բոշ»-ի Հայկ, քանի որ զբաղվում է ավտոմեքենաների վրա, ժողովրդի լեզվով ասած, «սիգնալներ» դնելով: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան

Սnւ-30 կnրծանիչը վթшրի է ենթարկվել Կարելիայում․ անձնակազմը զnհվել է․ ՌԴ ՊՆ

Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Նարեկ Սամսոնյանի կալանքի քննությունը տեղի կունենա Մասիվի դատարանում՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ

Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմшհ ազատազրկում Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար

Ղարաբաղի համար ոչ ոք մեր չափ ոչինչ չի արել․ Փաշինյան

Եվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության փակմանն ու ազատ խոսքի, կարծիքի արտահայտման արգելմանն ուղղված գործողությունները. հայտարարություն

«Արդարադատությանը խոչընդոտելու» կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը

Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են. Պեսկովը՝ բանակցությունների չեղարկման մասին

ՌԴ-ն ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է. Վոլոդին

Էմմա Սթոունը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ ըստ «Ոսկե հարաբերակցության»

Մարդիկ սիրահարվում են ԱԲ-ին և «երեխաներ են ունենում» նրա հետ. ինչպե՞ս և ինչո՞ւ են ծնվում զգացմունքներ ալգորիթմի հանդեպ

Այդ երկրների քաղաքացիները պետք է հանձնեն քննություններ Ռուսաստանում

Գողացել ես ուրիշի ամուսնո՞ւն, վճարիր 1.75 միլիոն դոլար