Երևանում 28-ամյա մոտոցիկլավարի մոտոցիկլը վարելու ընթացքում հրդեհվել է
Նոյեմբերի 19, 2025

Երևանում 28-ամյա մոտոցիկլավարի մոտոցիկլը վարելու ընթացքում հրդեհվել է

By Սեպտեմբերի 29, 2025 75

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Ս․-ի վարած մոտոցիկլում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Գևորգ Յուչինյանը, ովքեր, մինչ հրշեջների ժամանումը, պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենայի միջից օգտագործել են կրակմարիչը և մարել կրակը։

Մոտոցիկլը ամբողջությամբ վերածվել է մոխրի։

Մոտոցիկլավարը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 50 հազար ՀՀ դրամ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

Իսրայելցի զինվորականները տարհանման կոչ են արել հարավային Լիբանանի բնակավայրերի բնակիչներին

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով

Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը

Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները