Երևան–Արմավիր ճանապարհին բախվել են Mercedes-ն ու մարդատար «Գազել»-ը. վերջինս կողաշրջվել է. կա 11 վիրավոր
Նոյեմբերի 19, 2025

Երևան–Արմավիր ճանապարհին բախվել են Mercedes-ն ու մարդատար «Գազել»-ը. վերջինս կողաշրջվել է. կա 11 վիրավոր

By Սեպտեմբերի 26, 2025 75

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազել»-ը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: 

Բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ «Գազել»-ը մասնավոր է և դաշտ էր տեղափոխում խաղող հավաքողների:

Կայքի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում: 

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

Իսրայելցի զինվորականները տարհանման կոչ են արել հարավային Լիբանանի բնակավայրերի բնակիչներին

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով

Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը

Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները