Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 10, 2025

Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

By Հուլիսի 17, 2025 116

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը:

Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։

Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը ներկայացրել է ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները՝ նշելով, որ ընդունելության քննությունների արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին:

Այս տարի ևս դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնել 2 անգամ. առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ և երրորդ փուլերի քննություններն անցկացվել են հունիս և հուլիս ամիսներին:

ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ բուհերի ընդունելության նպատակով հատկացվել է 12126 տեղ, որից 2142-ը՝ անվճար, իսկ 9984-ը՝ վճարովի: Վճարովի համակարգ այս տարի ընդունվել է 9547 դիմորդ, իսկ անվճար՝ 1898:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ծանոթանալով ընդհանուր տվյալներին, հետաքրքրվել է թափուր մնացած տեղերի և այլ օրակարգային հարցերով: Հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև թափուր տեղերի մրցույթի կազմակերպման հարցը:

Անդրադառալով ազգային փոքրամասնություններին տրվող նպատակային տեղերի բաշխման հարցին՝ որոշվել է դրանք հատկացնել վճարովի համակարգ ընդունված այն դիմորդներին, որոնք հաղթահարել են քննությունների ընդհանուր առավելագույն միավորի 75%-ը (առնվազն 30 միավոր)։ Այդ թիմորդների թիվը 11 է, որոնցից 5-ը՝ իգական սեռի:

ԳԹԿ տնօրենը տեղեկացրել է, որ 114 դիմորդ չի հայտագրել բուհը և մասնագիտությունը: Նիստի ընթացքում որոշվել է միասնական քննություններ հանձնած, սակայն բուհ և մասնագիտություն չհայտագրած դիմորդներին մասնագիտությունների հայտագրման լրացուցիչ փուլից հետո` հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդների հայտագրումից և մրցույթի անցկացումից հետո առկա թափուր տեղերի պարագայում նրանց հայտագրվելու և մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռել:

Նիստում քննարկվել են նաև ընթացիկ մի շարք հարցեր:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Եկեք անկեղծ լինենք». Վենսը հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ

Լեհաստանը ռազմական տեխնիկա է ուղարկում բելառուսական սահման

ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել ևս 11 կազմակերպության

Apple-ը պաշտոնապես ներկայացրեց նոր սերնդի iPhone 17-ը

Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ. ԱՄՆ փոխնախագահ

Նեպալում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Թրամփն ընթրել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում` հաստատելով, որ Վաշինգտոնը դարձել է անվտանգ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, այնուհետև 5-7 աստիճանով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բեռլին

Կոստանյանը և ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ

Օրինազանց միգրանտներին մեկ օր է մնացել Ռուսաստանում իրենց կացությունն օրինականացնելու համար

Դադարեցնում ենք երկկողմանի աջակցությունը Իսրայելին․ Եվրահանձնաժողովի ղեկավար

ՄԱԿ-ում աշխատանքն է սկսել Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը

Թրամփը դժգոհ է. «Դա Նեթանյահուի որոշումն էր, ոչ թե իմ»