Այսօր էլ Հայաստանում արտապատվիրակման դեպքեր կան, բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը. Փաշինյան
Սեպտեմբերի 10, 2025

Այսօր էլ Հայաստանում արտապատվիրակման դեպքեր կան, բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը. Փաշինյան

By Հուլիսի 16, 2025 89

Տարածաշրջանային, տրանսպորտային  հաղորդակցությունները ապաշրջափակելու մեր դիրքորոշումները մենք արտահայտել ենք վաղուց՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը շահագրգռված է, որ տրանսպորտային հաղորդակցությունները բացվեն, ներառյալ Հայաստանի  հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ներառյալ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով, երկկողմ առեւտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ եւ տարանցիկ փոխանակում։

Մենք բոլոր այդ գործընթացները պատկերացնում ենք  ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության շրջանակներում։

Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր ՀՀ–ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան։ Օրինակ «Զվարթնոց»–ի կառավարությամն արտապատվիրակված է։ Ջրային համակարգի կառավարումը արտապատվիրակված է։ Նախկինում ունեցել ենք փորձ «Հայփոստի» արտապատվիրակման։ Հայաստանի երկաթուղիների կառավարումը արտապատվիրակված է։ Այստեղ նրբությունն այն է, որ  բոլոր այդ համակարգերը շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը։ Սա շատ կարեւոր է արձանագրել։

Հիմա, օրինակ, քննարկվում է որեւէ ընկերության ստեղծում,. որը կներգրավի ներդրումներ, քանի որ «խաղաղության խաչմերուկը» ահռելի ներդրումային ներուժ ունի։ Որոշակի գործոններով մենք պետք է կանողանանք կոնսոլիդացնել այդ հետաքրքրությունները։ Մենք ավելի շատ խոսում ենք ավտոճանապարհի ու երկաթուղու մասին, բայց կարող է խոսք լինել նաեւ խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, հեռահաղորդակցության մալուխների մասին։ Սա մի տնտեսություն է, որը պետք է ստեղծվի ու կառավարվի։ Դա պետք է եւ կարող է լինել Հայաստանի սեփականությունը։

Խոսքն այստեղ այդ տնտեսությունը կառավարելու եւ դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է։

Բացի այդ, նաեւ վարձակալության մասին է խոսվում։ Քննարկվում է նաեւ հողի վարձակալության թեման։ Մեր օրենսդրությամբ, դա կոչվում է կառուցապատման իրավունք, եւ այդ իրավունքի տրամաբանությամբ, այդ իրավունքով տրվող ներդրումները այդ պայմանագրի լրանալուց հետո դառնում են Հայաստանի սեփականությունը»,–ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ այդ համատեքստում քննարկվել ու քննարկվում են ամենատարբեր գաղափարներ։ Դեռ որեւէ ստորագրված բան չկա, ես ներկայացրեցի քննարկումների շառավիղը. «Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումների։ Այսօր աշխարհում կա նաեւ երկրների միջեւ մրցակցություն, որ հրավիրեն իրենց տարածքով անցնելու բեռները, էներգակիրները եւ այլն։ Սա էլ է պետք հաշվի առնել։

Զարմանալիորեն այսօր կան ուժեր եւ մարդիկ, որոնք Հայաստանի տարածքով երկաթուղու բացումը  փորձում են ներկայացնել որպես ողբերգություն։ Իրականում ողբերգությունն այն է, որ Հայաստանով տարանցի անցնող երկաթուղի չկա։

Մենք այդ պարզեցումները ոչ թե ինչ–որ մեկին ենք խոստացել, այլ ներառել ենք «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրում։

Մի բան հստակ է, որ մենք ուզում ենք եւ պատրաստ ենք Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր։ Իհարկե, պետք է փորձենք հնարավորինս գրավիչ պայմաններ առաջարկել, որպեսզի միջազգային ներդրողներին կարողանանք համոզել, որ սա շատ անվտանգ, արդյունավետ ներդրումների տեղ ու միջավայր է։ Արդեն կան հետաքրքրված գլոբալ խաղացողներ, ինչը կարող է դառնալ ներդրումային միջավայրի նկատմամբ վստահություն»,–ասաց նա։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել ևս 11 կազմակերպության

Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ. ԱՄՆ փոխնախագահ

Նեպալում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Թրամփն ընթրել է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում` հաստատելով, որ Վաշինգտոնը դարձել է անվտանգ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, այնուհետև 5-7 աստիճանով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բեռլին

Կոստանյանը և ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ

Օրինազանց միգրանտներին մեկ օր է մնացել Ռուսաստանում իրենց կացությունն օրինականացնելու համար

Դադարեցնում ենք երկկողմանի աջակցությունը Իսրայելին․ Եվրահանձնաժողովի ղեկավար

ՄԱԿ-ում աշխատանքն է սկսել Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը

Թրամփը դժգոհ է. «Դա Նեթանյահուի որոշումն էր, ոչ թե իմ»

Սա Իսրայելի կողմից ազդանշան է, որ միջնորդները կդառնան քավության նոխազ. Կատարի ԱԳՆ խոսնակ

Փեզեշքիանը կոչ է արել իսլամական երկրներին միավորվել՝ զսպելու իսրայելական ագրեսիան

Ռուսական անօդաչու թռչող սարքի ներխnւժումը Լեհաստան միտումնավոր էր. Կալլաս